Հայաստանի ներկայացուցիչը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

06 Հուլիսի 2023, 10:50

Սպորտ

Յուղաբեր Ամրոյանը (40 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ մարզուհին 87 կգ է հավաքել։

Հիշեցնենք, որ երկամարտի ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը:

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունն ընթանում է Քիշնևում: