Հայաստանի ներկայացուցիչը դարձել է Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն

31 Հուլիսի 2023, 09:25

Սպորտ

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկրորդ անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը այս տարիքային խմբում: Նույն քաշային կարգում հանդես եկող Կարեն Մարգարյանը փոխչեմպիոն է:

81 կգ քաշայինների պայքարում մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրանցել է 330 կգ արդյունք: Պոկում վարժությունում գլխավերեւում պահել է 150 կգ, հրել՝ 180 կգ: Հարությունյանը նվաճել է այս քաշային կարգի երեք ոսկե մեդալները: Եվրոպայի Մ20 եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանը երկամարտի արծաթե մեդալը նվաճել է 323 կգ արդյունքով:

Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է 2 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ: