Հայաստանի ներկայիս իշխանության նպատակը նրա ոչնչացումն է. Մաքսիմ Աթայանց

19 Հունիսի 2024, 23:50

Կարծիք

Ռուս ճարտարապետ և նկարիչ Մաքսիմ Աթայանցը Alpha News-ին տված հարցազրույցում կիսվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման վերաբերյալ իր կարծիքով, Հայաստանի ճակատագրի վերաբերյալ մտահոգությամբ, ինչպես նաև խոսել արցախյան գյուղերից մեկում տաճարի կառուցման պատմության մասին։

«Շատ եմ ուզում, որ Բագրատ Սրբազանի մոտ ամեն ինչ ստացվի։ Որովհետև դա ժողովրդի գոյատևման հարցն է։ Բառացիորեն մեկ դար հետո ամեն ինչ կարող է նորից հայտնվել նույն իրավիճակում, ինչ 17-18-րդ դարերում էր։ Ես իսկապես չէի ցանկանա:

Այժմ, այս խորը, գրեթե հարյուրամյա խորհրդային սառեցումից հետո, մենք գտնվում ենք այն իրավիճակում, որը տեղի ունեցավ, համեմատաբար, 1900-ականների սկզբից՝ գագաթնակետին հասնելով 1915-ին և մինչև 1920-1922 թթ.: Եվ հիմա, երբ եղավ Խորհրդային Միության փլուզումը, նույն տեղից շարունակվում է հայերին խեղդամահ անելու և հեռացնելու նույն պատմությունը»,- նշել է Աթայանցը։

Նրա խոսքով, Ադրբեջանը հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման հարցում գնում է Թուրքիայի հետքերով։

«Եվ հիմա, իհարկե, մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունեցել խորհրդային տարիներին՝ շարունակաբար ծրագրված, պետության կողմից հովանավորվող՝ ժառանգությունը յուրացնելու և այն, ինչը, այսպես ասած, չի հաջողվում յուրացնել, ոչնչացնելու քաղաքականություն։ Այստեղ շատ լավ ուսուցիչներ կան Թուրքիայի տեսքով (Ադրբեջանի մոտ), իհարկե, բայց Թուրքիայում հիմա կարծես թե դա արտաքնապես հանդարտվել է, քանի որ ինչ-որ բաներ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ են վերցված որպես հուշարձաններ, բայց դրա հետ մեկտեղ մեծ մասը ոչնչանում է և քայքայվում այնպես, որ իրենք էլ իրենց քանդվում են։ Այս գործընթացը շարունակական է։ Եվ այստեղ ես ամենահոռետեսական պատկերացումներն ունեմ»,- ասել է ճարտարապետը։

Մաքսիմ Աթայանցը որևէ հակասություն չի տեսնում Հայաստանի իշխանությունների՝ թուրք-ադրբեջանական շահերին հաճոյանալու գործողությունների միջև:

«Եթե պատկերացնենք, որ հայկական ներկայիս իշխանությունների նպատակը հայկական պետության անհետացումն է կամ այն մասնակիորեն Թուրքիայի պրոտեկտորատի վերածելը և, այսպես ասած, մնացածը Ադրբեջանին հանձնելը, եթե պատկերացնենք, որ նպատակը հենց դա է, ապա ամեն ինչ կառուցված է երկաթյա, շատ հստակ տրամաբանության մեջ՝ սկսած 2018-ին տեղի ունեցած ստերից, հետևողականորեն մինչև այսօր։ Ուստի այստեղ պարադոքս չկա, այստեղ իռացիոնալություն չկա։

Այստեղ ուղղակի շատ հստակ դիրքորոշում կա։ Այն, ինչ ասել է Ռոբերտ Քոչարյանը, երբ նրան հարցրել են՝ ճիշտ է, որ Փաշինյանը թուրք գործակալ է, պատասխանել է․ «Ես դա չեմ կարող իմանալ, բայց նրա բոլոր գործողություններն ու խոսքերն այնպիսին են, կարծես նա գործակալ լինի:»: Ահա, թերևս, էլ ինչ կավելացնես այստեղ»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։