Հայաստանի ներսում տիրող զարգացումները Արամ Ա-ն քննարկել է Լիբանանի ՍԴՀԿ անդամների հետ

25 Մայիսի 2024, 12:30

Քաղաքականություն

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հնչակյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ։ Քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.) Լիբանանի վարիչ մարմինին ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս Հայաստանէն ներս տիրող վերջին զարգացումներուն եւ մասնաւորաբար Լիբանանի այժմու կացութեան, ինչպէս նաեւ կարեւորութեամբ շեշտուեցաւ միջ-կուսակցական գործակցութիւնը ամրապնդելու հրամայականը՝ մեր գաղութները յուզող հարցերուն շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։