Հայաստանի ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչների գիտական աշխատանքները հաղթել են Ռոստովի միջազգային մրցույթում

18 Հունվարի 2024, 23:00

Կրթություն

Ռոստովի իրավաբանական ինստիտուտում անցկացվել է լեզվաբանության և բանասիրության գիտական և հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթ:

Ավելի քան 50 գիտական աշխատանք է ներկայացվել մրցույթին 15 կրթական կազմակերպություններից, այդ թվում՝ Հայաստանի ՆԳՆ կրթահամալիրից։

Նշվում է, որ մրցույթին ներկայացված աշխատանքները կատարվել են բարձր գիտական մակարդակով և առանձնանում են իրենց արդիականությամբ։ Հետազոտության արդյունքներն ունեն որոշակի տեսական և գործնական նշանակություն։

«Հետազոտության արդիականության համար» անվանակարգում Հայաստանի ՆԳՆ կրթահամալիրից հաղթող են ճանաչվել Հովհաննես Ավետիքյանը, Ջուլիանա Գասպարյանը, Գայանե Սահակյանը։

«Խոստումնալից հետազոտության համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արմեն Աղաբեկյանը։ Նա նույնպես ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից է։