Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի օգնում Սփյուռքին, այլեւ խանգարում է. Արթին Սուքիասյան 12 Հուլիսի 2023, 14:05 Քաղաքականություն Հայատանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու Սփյուռքի ուղեգիծը իրար չեն համապատասխանում: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման մտահոգություն է հայտնել իրավաբան, քաղաքագետ Արթին Սուքիասյանը՝ նշելով, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչ միայն չի օգնում, այլ խանգարում է սփյուռքյան կառույցներին:«Սփյուռքում մեր աշխատանքը հիմնականում Հայ դատի հետ է կապված»,-ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Սփյուռքի աշխատանքը հաճախ արդյունավետ չէ, քաղաքագետն ընդգծել է՝ Հայատանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու Սփյուռքի ուղեգիծը իրար չեն համապատասխանում:«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը բոլորովին կապ չունի մեզ հետ»,- նկատել է Արթին Սուքիասյանը: Նրա համոզմամբ՝ դեռ 4-5 տարի պետք է, որպեսզի Մակունցը հասկանա, թե առհասարակ որտեղ է գտնվում:Սփյուռքի մոտ չի ստացվի կազմակերպված քարոզչություն տանել, քանի դեռ ՀՀ իշխանություններն այլ ուղղություն են որդեգրել: Սուքիասյանը հիշեցնում է, որ այլևս չկա Սփյուռքի նախարարություն, կա միայն հանձնակատար՝ Զարեհ Սինանյան անունով, որը շեշտել է, որ ավանդական կառույցների հետ Հայաստանը չի պատրաստվում աշխատել: Նոր Սփյուռքը ավանդական կառույցներին ինտեգրել ևս չի ստացվել:«Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչ միայն չի օգնում մեզ, այլ շատ ուժեղ խանգարում է»,- ընդգծում է Արթին Սուքիասյանը: Նրա խոսքով՝ հայկական լոբբիստական կազմակերպությունների պատվիրակություններին եվրոպացիները բազմիցս ասել են, որ ձեր իշխանությունները երկիրը տանում են խաղաղության օրակարգով:«Եթե Հայաստանն Արցախից իր ձեռքերը լվացել է, ի՞նչ պետք է սպասենք մյուսներից»,- արձանագրել է քաղաքագետը՝ հավելելով, որ որքան էլ ամերիկահայերը ԱՄՆ իշխանությունների հետ աշխատանք տանեն, անհնար է լինելու շատ հարցերում հայանպաստ որոշման հասնելը՝ պայմանավորված Հայաստաի իշխանության դիրքորոշմամբ:«Մենք մեր աշխատանքը տանելու ենք, բայց արդյոք դա արդյունավետ է լինելու»,- նշել է Սուքիասյանը և հավել, որ այդ հարցում ինքը լավատես չէ:Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունը երկու խնդիր ունի՝ մեկն այն է, որ անկարող են, իսկ երկրորդը՝ սխալ դիրքորոշում են որդեգրել:«Առաջին մի քանի տարին նրանք թաքցրեցին իրենց դիրքորոշումը՝ երբեմն խոսելով Արցախի մասին»,- հիշեցրել է Արթին Սուքիասյանը:Նրան զարմացնում է, երբ տեսնում է, որ Հայաստանում շատերը ինչ-որ սպասումներ ունեն իշխանություններից: «Արարատ Միրզոյանը ի՞նչ արեց, Լիլիթ Մակունցը ի՞նչ քայլեր է անում, իսկ ի՞նչ կարող է անել»,- հարցադրում է հնչեցրել Սուքիասյանը: Արթին Սուքիասյան
ՌԴ նախագահի հրամանագրով Սպարտակ Բաբաևը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 23 Դեկտեմբերի 2024, 10:00
Հասմիկ Նիկողոսյանը և Արինա Զարգարյանը լավագույնն են ճանաչվել «Սամարղանդ-2024» միջազգային օլիմպիադայում 22 Դեկտեմբերի 2024, 20:40
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում 22 Դեկտեմբերի 2024, 18:10