Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ

23 Նոյեմբերի 2023, 15:25

Քաղաքականություն

Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Հարցին՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է Միրզոյան-Բայրամով հանդիպում, նա նշեց. «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»։

ԱԳ փոխնախարարը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը համարում է Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում:

Հիմա եթերում