Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի շուրջ ողջունել են մի շարք պետություններ

14 Մարտի 2025, 12:20

Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի վերաբերյալ ողջունել են մի շարք պետություններ, ինչպիսիք են Վրաստանը, Իսպանիան, Լատվիան, Լիտվան ու Էստոնիան:

«Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,- ասված է Վրաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղը ձեռք բերված համաձայնությունը ողջունել էին Ֆրանսիան, Իրանը, Գերմանիան: