«Հայաստանի ուժը». Կարեն Խաչանովը Սպերցյանի և Ծառուկյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել

22 Դեկտեմբերի 2023, 00:15

Հայեր | Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցում հրապարակել է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և MMA-ի ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանի հետ համատեղ լուսանկար ֆիթնես սրահից:

«Հայաստանի ուժը. հիանալի օր չեմպիոնների հետ», — գրել է թենիսիստը։

27-ամյա Խաչանովը ATP մակարդակի վեց մրցաշարերի չեմպիոն է, 2021 թվականի Դևիսի գավաթակիր: