Հայաստանի ուսուցիչները կանգնած են արցախահայության կողքին

23 Հուլիսի 2023, 01:00

Հայեր

Հայաստանի ուսուցիչները կանգնած են Արցախի 120 հազար հայության կողքին:

«Այսօր Հայաստանի 10000 ուսուցիչների միության անունից ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարին հանձնեցինք դիմում-պահանջ` Արցախում մարդասիրական աղետի կանխման, սննդի և դեղորայքի մատակարարման պահանջով։ Ուսուցիչները կանգնած են Արցախի 120 հազար հայության կողքին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողեր Բաբայանը: