Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը

22 Սեպտեմբերի 2023, 17:35

Սպորտ | Քաղաքականություն

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, բավարարել է Հայաստանի պահանջը:

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: