Հայաստանի պատանի ըմբիշները բրոնզ և արծաթ են նվաճել

09 Հուլիսի 2023, 08:51

Սպորտ

Եվրոպայի՝ մինչև 15 տարեկանների առաջնության ազատ ոճայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել։

«48 կգ քաշային Բալաբեկ Մարկոսյանը և 44 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Պապիկյանը արծաթե մեդալակիր են, իսկ 38 կգ Վլադիմիր Գալինսկին և 41 կգ Սուրեն Իշխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ»,- հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Նաև նշվում է, որ Մ15 ԵԱ-ում հունահռոմեական ոճի ըմբիշներ 41 կգ Գառնիկ Մանուկյանը և 85 կգ Պետրոս Բաղրամյանը դուրս են եկել եզրափակիչ։ 44 կգ Մարատ Աճեմյանը, 57 կգ Ջանես Նազարյանն ու 62 կգ Արամ Սարգսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար։

Հիմա եթերում