Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու փորձեր են արվում. Կոպիրկին
30 Մայիսի 2025, 16:32
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում Հայագիտական մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել է, որ հիմա, առավել քան երբևէ, անհրաժեշտ է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը և հայկական ինքնությունը։
«Սա կարևոր է նաև մեր երկրները միավորող բնութագրերի համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ինքնություններն այնքան սերտորեն փոխկապակցված են, որ երբեմն դժվար է դրանք տարանջատելը: Հետևաբար, կարևոր է, որ հայագիտությունն այժմ այդքան տարածված է Ռուսաստանում: Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայագիտության ամբիոն: Սրանք այն գործընթացներն են, որոնք պետք է ամեն կերպ պահպանել»,-նշել է դեսպանը: