Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի «Եվրասիա» 3-րդ միջազգային ցուցահանդեսին
09 Փետրվարի 2025, 15:50
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության, ինչպես նաև առևտրի զարգացման կազմակերպության աջակցությամբ փետրվարի 21-24-ը Թեհրանում տեղի կունենա «Եվրասիա» 3-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը առանցքային ոլորտներում, ներառյալ վառելիքաէներգետիկ ոլորտը, ագրոարդյունաբերական համալիրը, մեքենաշինությունը և տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում:
Միջոցառման գործնական ծրագրին ակնկալվում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունների մասնակցությունը: