Հայաստանի պետական ​​պարտքը հունիսի դրությամբ աճել է մինչև 12,16 մլրդ դոլարով

Այս տարվա հունիսի 30-ի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր պետական ​​պարտքը կազմել է 12 157 200 մլն դոլար՝ այս տարվա մայիսի 31-ի համեմատ ավելանալով 54 441 մլն դոլարով։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝արտաքին պարտքը կազմել է 6,2 մլրդ դոլար, ներքին պարտքը՝ 5,9 մլրդ դոլար: Արտաքին պարտքի մեջ ներառված են՝ ՀՀ կառավարության պարտքը, որ կազմում է 5,7 մլրդ դոլար և ՀՀ կենտրոնական բանկի պարտքը՝ 508 միլիոն դոլար:

Ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ռեզիդենտների ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 5,3 մլրդ դոլար:

Հիմա եթերում