Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս հավակնություններ կան ադրբեջանական հողերի նկատմամբ. Բայրամով

20 Հունվարի 2025, 13:09

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ, որի երկու հոդվածների վերաբերյալ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել։

«Բանակցություններ են ընթանում: Հայաստանի Սահմանադրության մեջ և իրավական փաստաթղթերում դեռևս հավակնություններ կան ադրբեջանական հողերի նկատմամբ: Դրանք պետք է լուծում գտնեն»,- ասել է Բայրամովը: