Հայաստանի շախմատի հավաքականը՝ Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

21 Նոյեմբերի 2023, 13:25

Սպորտ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին։ Շանթ Սարգսյանը առավելության է հասել Մայքլ Ադամսի նկատմամբ:

Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: