Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
28 Հունիսի 2024, 16:55
Շախմատի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Հունաստանում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։
Հայաստանի հավաքականի վերջնական արդյունքը 5,5 միավոր է, ինչն ընդամենը կես միավորով է պակաս առաջին տեղը զբաղեցրած Իսրայելից։
Լեհաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղում է։