«Հայաստանի Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի գործունեության ողջ էությունն ուղղված է հայկական սփյուռքի մասնատմանը». Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյան
17 Հունիսի 2023, 15:50
«Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում են Սփյուռքի հետ կապերի ամրապնդման մասին, բայց ես կարող եմ արտահայտել միայն իմ անձնական կարծիքը։
Իմ կարծիքով Զարեհ Սինանյանի գործունեությունը եւ ողջ էությունը, որպես Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար, ուղղված է Սփյուռքի մասնատմանը, փոխհարաբերությունների մակարդակը մինչեւ զրոյականմակարդակի , կամ նույնիսկ բացասականի»,- Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը:
Նրա խոսքով՝ Զարեհ Սինանյանին ընդունել են Ռուսաստանի հայերի միությունում և մեծ ընդունելություն կազմակերպել։ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նրան գրավոր տվյալներ է ներկայացրել այն ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին, երբ Սփյուռքի նախարար էր Հրանուշ Հակոբյանը, խոսել առաջարկների մասին, իսկ Սինանյանը գլխով է արել ու հեռացել, և մեկուկես տարի անհետացել։ Հետո, որոշ ժամանակ անց նորից հայտնվել է, նրանք նորից խոսել են, և Սինանյանը նորից անհետացել է։
«Հետևելով Ռուսաստանում բուռն գործունեության նրա իմիտացիային՝ միտք է առաջանում, որ նա լվանում է Հայաստանի հարկատուների փողերը, հսկայական գումարներ ծախսում առաջին կարգի թռիչքների, բարձրակարգ հյուրանոցներում բնակվելու համար»,- նշել է Մուքանյանը։