Հայաստանի թատրոնի օրը Ռյազանում՝ «Հանդիպումներ թատերականում. ընտանիք» միջազգային փառատոնի շրջանակում

19 Նոյեմբերի 2025, 10:50

Մշակույթ

Ռյազանում նոյեմբերի 16-23-ն անցկացվում է «Հանդիպումներ թատերականում. ընտանիք» միջազգային փառատոնը։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 11 թատերական ներկայացում Հայաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։

Փառատոնի առաջին օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի է ունեցել Հայաստանի թատրոնի օրը։ Միջոցառման շրջանակներում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացրել է «Բարկանո՞ւմ ես» (հեքիաթ երկու գործողությամբ, ցուցադրվել է Տիկնիկային թատրոնի բեմում) ներկայացումը, իսկ Երևանի կամերային թատրոնը «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով  ներկայացում, որը ստեղծվել է Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» հուշերի հիման վրա: