Հայաստանի թենիսի կանանց հավաքականը  տպավորիչ ելույթներ է ունեցել Մակեդոնիայում

30 Հունիսի 2023, 10:31

Սպորտ

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հունիսի 19-24-ը տպավորիչ ելույթներ է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ոչ պաշտոնական աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում։

Հայաստանի թիմը մասնակցել է եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարին և 11 թիմերի պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ հայ թենիսիստները Ա ենթախմբում միևնույն 2։1 հաշվով 4 հաղթանակ են տարել Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերի նկատմամբ, դուրս են եկել եզրափակիչ, որտեղ դժվարին պայքարում 1-2 հաշվով զիջել են Հյուսիսային Մակեդոնիայի թիմին ու չեն կարողացել բարձրանալ երկրորդ խումբ: