Հայաստանի թենիսիստուհիները մեկնարկել են հաղթանակներով

22 Հունիսի 2023, 17:35

Սպորտ

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երկու հաղթանակով է մեկնարկել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում:

Հայաստանի հավաքականը հաղթել է Չեռնոգորիայի եւ Սան Մարինոյի թիմերին։

Չեռնոգորիայի հետ դիմակայությունում Մարինա Դավթյանը 6:7 (5:7), 6:4, 7:6 (7:3) հաշվով պարտության է մատնել Դիվնա Ռատկովիչին, Իռենա Մուրադյանը 7:6 (7:3), 1:6, 6:3 հաշվով հաղթել է Իվա Լակիչին։ 

Զուգախաղում Նաիրա Գեւորգյանն ու Արեւիկ Թումանյանը 6:2, 4:6, 2:6 հաշվով պարտվել են Իվա Լակիչ — Պետրա Միրկովիչ զույգին։

Սան Մարինոյի հետ դիմակայությունում Արեւիկ Թումանյանը 7:6 (7:3), 6:3 հաշվով հաղթել Սիլվիա Ալետիին։ Իռենա Մուրադյանը 6:0, 6:1 հաշվով պարտության է մատնել Տալիտա Գիարդիին։

Զուգախաղում Նաիրա Գեւորգյանն ու Մարիամ Ղազարյանը 5:7, 5:7 հաշվով պարտվել է Ջիորջիա Բենեդետինի եւ Տալիտա Գիարդիին։