Հայաստանի թիմը չորրորդ հաղթանակն է տոնել և դուրս եկել եզրափակիչ

24 Հունիսի 2023, 10:40

Սպորտ

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ հաղթանակը տարավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում:

Գայանե Մովսիսյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգի թիմին։

Հիշեցնենք, որ առաջին երեք մրցախաղերում Հայաստանի թիմը հաղթել էր Սան Մարինոյի, Չեռնոգորիայի եւ Կիպրոսի հավաքականներին։

Հիմա եթերում