Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել Հյուսիսային Մակեդոնիայի հետ եզրափակիչը

24 Հունիսի 2023, 21:50

Սպորտ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող թենիսի կանանց աշխարհի թիմային գավաթի խաղարկության եվրոպական գոտու երրորդ խմբի եզրափակիչում մրցում են Հայաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները՝ պայքարելով երկրորդ խմբի ուղեգրի համար։

Մենախաղի առաջին դիմակայությունում 20-ամյա Իռենա Մուրադյանը մրցեց 27-ամյա Մագդալենա Ստոիլկովսկայի եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:4, 4:6, 6:0:

Հիշեցնենք, որ երկրորդ մրցախաղում կհանդիպեն 22-ամյա Մարինա Դավթյանն ու 28-ամյա Լինա Գյոչեսկան։