Հայաստանի թիմը հաղթող է ճանաչվել Սլովենիայում կայացած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում

09 Սեպտեմբերի 2025, 00:10

Կրթություն

Հայաստանի թիմը հաղթող է ճանաչվել Սլովենիայում կայացած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում։ Հայ պատանիներն Օլիմպիադայում ցուցադրել են խողովակների վրա գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ։

Հայաստանը ներկայացնում էին Այգուտ գյուղի և Երևանի N131 դպրոցների «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների պատանի ինժեներները։