Հայաստանի թիմը լավագույն եռյակում է Կանադայում անցկացվող ինքնակառավարվող մեքենաների մրցույթում
17 Հուլիսի 2024, 13:00
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի «PolyCtrl» թիմը առաջատար է դարձել ինքնակառավարվող մեքենաների մրցույթում: Մրցույթն անցկացվում է «American Control Conference 2024»-ի շրջանակներում, որը կառավարման համակարգերի ոլորտում ամենահեղինակավոր գիտաժողովներից է։
Նշվում է, որ մրցույթը կայացել է Տորոնտոյում։ Այն կազմակերպել է «Quanser» ընկերությունը:
Մրցույթին մասնակցել է 38 թիմ 28 բուհից։