Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման մասնակցում, բայց չի կարողանում 2-3 ժամով Բիշքեկ թռչել. Ալիև

11 Հոկտեմբերի 2023, 16:11

Քաղաքականություն

Հոկտեմբերի 12-ին՝ վաղը, ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, մենք համաձայնել ենք, ցավոք, Հայաստանը հրաժարվել է: Նման հայտարարություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը: Ռուսաստանը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրների։ Եվ, բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։

Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա չի կարողանում 2-3 ժամով Բիշքեկ թռչել, կարևոր գործեր ունի։ Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, բայց սրանից պետք է ասել ու ելնել։ 

Սա այն է, ինչի մասին մենք բոլորս պետք է բացահայտ խոսենք», — ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստ են շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա: