Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին կայցելի Մոսկվա. Կրեմլ

14 Մարտի 2025, 18:05

Քաղաքականություն

Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։  Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կրեմլը:

«Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա»,- նշել է նա:

Հայաստանի վարչապետն իր հերթին հաստատել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կայանալիք տոնակատարություններին։