Հայաստանի ղեկավարությունն ինքն է յուղ լցնում կրակի վրա. Լավրովը՝ Արցախի հարցում Երևանի քաղաքականության մասին

23 Սեպտեմբերի 2023, 21:30

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում կայացած ճեպազրույցում հիշեցրել է, որ ԵՄ հովանու ներքո Բաքվի հետ 1991 թվականի սահմաններում տարածքային ամբողջականության ճանաչման մասին փաստաթուղթ ստորագրելիս Հայաստանի իշխանությունները մոռացել են նշել արցախցիների իրավունքների ապահովման անհրաժեշտությունը:

«Երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին տեղի ունեցածի պատճառների մասին, ԱԺ նախագահ Սիմոնյանը հայտարարեց՝ ԼՂ-ն 2020 թվականին Ադրբեջանին «տվել» է Պուտինը։

Բայց այն ժամանակ ասվում էր, որ Արցախը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, իսկ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվում է։

Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում, գործում է հզորագույն ամերիկամետ լոբբի։ Դա դրսևորվեց նաև Փաշինյանի գլխավորած նախկին բողոքի ակցիաների ժամանակ։

Մոսկվան դրան վերաբերվում է որպես արհեստականորեն սրվող կրքերի, գիտի, թե ով է դա ղեկավարում»,- ասել է Լավրովը։

Հիմա եթերում