Հայաստանի ղեկավարությունը կամ գոնե նրա զգալի մասը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու իր ընթացքը. Նիկոլայ Սիլաև

10 Հունվարի 2024, 22:55

Կարծիք | Քաղաքականություն

Պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ի ուղիղ եթերում նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը կամ գոնե նրա մի զգալի մասը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու իր ընթացքը և առաջին հերթին՝ քաղաքական հարթությունում։

«Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցը Ռուսաստանում որոշ դիտորդների մոտ լավատեսական սպասումներ է առաջացրել, և որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների վատթարացման միտումը եթե չի բեկվել, ապա առնվազն դանդաղել է։ Սակայն Գրիգորյանի (ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար-խմբ.) հարցազրույցը, ցավոք, ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը կամ գոնե նրա մի զգալի մասը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու իր ընթացքը, և առաջին հերթին՝ քաղաքական հարթությունում։ Ինձ համար դեռ առեղծված է մնում՝ ո՞րն է Հայաստանի իշխանությունների ռազմավարությունը։

Հասկանալի է, որ Հայաստանի ղեկավարության զգալի մասի ողջ քաղաքական փորձը էմոցիոնալ կերպով դրդում է նրանց խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց բոլորովին անհասկանալի է նաև, թե դրանից ինչ կշահեն։ Հավանաբար, տեսականորեն նրանք կարող են ինչ-որ բան շահել անձամբ իրենց համար, ես չեմ խոսում Հայաստանի շահելու մասին։ Իսկ Արևմուտքից լայնածավալ օգնությունը շատ քիչ հավանական է։ Նախ, Ուկրաինան այժմ զբաղեցնում է Միացյալ Նահանգների և Եվրամիության ռեսուրսների մեծ մասը։

Եվ երկրորդ՝ անհասկանալի է, թե որն է Ռուսաստանի հետ խզման շահը։ Ի վերջո, սա միայն ՀԱՊԿ-ից դուրս գալը և դաշնակցային հարաբերությունների դադարեցումը չէ։ Այնտեղ կա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջ։ Եթե նայենք, թե 2022-2023 թվականների ընթացքում ինչպես էին ոլորում Վրաստանի ձեռքերը Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, ապա կտեսնենք, թե դա ինչ տնտեսական էֆեկտ է բերել։

Ղազախստանում էլ շատ բարձր մակարդակով հայտարարում են, որ ենթարկվում են պատժամիջոցներին և այլն, բայց իրականում, իհարկե, չեն պահպանում։ Իսկ ամերիկացիներն աշխատում են մարդկանց հետ, այդ թվում՝ անձամբ, Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցնելու համար։ Բայց դրա հետ մեկտեղ աճում է առևտուրը Ղազախստանի հետ, և պատժամիջոցները շրջանցվում են։ Ես մի փոքր վախենում եմ, որ եթե Հայաստանը ցանկանում է որևէ տեսակի բարեկամություն ստանալ Արևմուտքից, ապա պետք է անկեղծորեն դադարեցնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Եթե նույնիսկ Հայաստանին չի բավարարում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, ինչո՞ւ այդ մասին խոսել շաբաթը մի քանի անգամ։ Եթե ուզում եք ինչ-որ բան փոխել, ապա դրա համար պետք է դիվանագիտություն, այլ ոչ թե մամուլի առաջ խոսել։ Այստեղ մամուլի հետ զրույցները ոչնչի չեն հանգեցնում, դրանք փչացնում են հարաբերությունները, դրանք փչացնում են Մոսկվայի և Երևանի հուզական ֆոնը և ոչ մի խնդիր չեն լուծում, — նշել է Սիլաևը։