Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Յուրի Վորոբյով

03 Հոկտեմբերի 2023, 14:09

Քաղաքականություն

Հայ խորհրդարանականների որոշումը խաթարում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ստեղծվել են ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում:

Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահի տեղակալ, երկու երկրների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Յուրի Վորոբյովը:

«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման մասին։ Այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ մեր առաջնորդի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի նկատմամբ», – գրել է նա։

Հայ խորհրդարանականների որոշումը, նրա խոսքով, քայքայում է այն կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ստեղծվել են ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում:

«Բայց ես վստահ եմ, որ ոչ մի ուժի չի հաջողվի ոչնչացնել ռուս և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը», — նշել է Վորոբյովը: