Հայաստանի զորախմբերը Տաջիկստանում կմասնակցեն զորավարժություններին
26 Հոկտեմբերի 2025, 16:45
ԱՊՀ երկրների «Համագործակցություն-Հակաահաբեկչություն-2025» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլը կանցկացվի Տաջիկստանի «Ֆահրաբադ» զորավարժարանում: Այս մասին հայտնել են ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոյից։
Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորախմբերը:
Վարժանքի առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 7-9-ը։ Դրա շրջանակներում մշակվել են պայմանական ահաբեկիչների հայտնաբերման և ձերբակալման խնդիրները, որոնք հարձակումներ էին նախապատրաստում կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների և մարդկանց զանգվածային կուտակման վայրերի վրա։