Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր. Բայրամով

23 Հոկտեմբերի 2023, 23:45

Քաղաքականություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա, կծառայի ոչ միայն երկու երկրների շահերին, այլև կզարգացնի համագործակցության և առաջընթացի ներկայումս չօգտագործված ներուժը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը։

«Մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում հարցերն արագ լուծելու համար և հուսով ենք, որ այս բացառիկ հնարավորությունն այլևս բաց չի թողնվի»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Հիմա եթերում