Հայաստանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնում է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին
26 Սեպտեմբերի 2023, 10:05
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ՝ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնելու: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։
Արցախի Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ տարբեր աստիճանի այրվածքներով՝ ընդհանուր առմամբ 290 հիվանդ է տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից 7-ը մահացել են, կա 13 չճանաչված մարմին, որոնք տեղափոխվել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռեւս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։