Հայաստանից և Ռուսաստանից 600 երիտասարդ կմասնակցի «Նախաձեռնող երիտասարդության տարածք» մարզական հերթափոխին

29 Հունիսի 2023, 10:20

Սպորտ

Հայաստանի 33 համայնքներից և Ռուսաստանից 600 երիտասարդներ Կրասնոյարսկի երկրամասում կմասնակցեն «Նախաձեռնող երիտասարդության տարածքի» «Բիրյուսա» մարզական հերթափոխին:

«Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ ֆորումի հյուրերը կծանոթանան սպորտի ոլորտի զարգացման միտումներին, կսովորեն կազմակերպել ու խթանել մարզական իրադարձությունները:

Նրանք կհանդիպեն օլիմպիական չեմպիոններին և կներկայացնեն երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի զարգացման հետ կապված նախագծեր:

Ֆորումի մասնակիցների միջին տարիքը 23 տարեկանն է: