Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալվում․ Պեսկով
11 Մայիսի 2023, 15:35
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում։ Այս մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում:
«Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է նա: