Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ
24 Մարտի 2025, 15:00
Հայաստանից ուղարկված 80 տոննա մարդասիրական օգնությունը հասել է սիրիական Հալեպ: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ մարտի 21-31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկվի Սիրիա։