Հայաստանին առաջարկել են «սպիտակ փիղ». Ալեքսեյ Մուխինը՝ ամերիկյան մոդուլային ԱԷԿ-ների մասին
12 Փետրվարի 2026, 23:50
Քաղաքական գիտությունների դոկտոր, ամերիկագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Հայաստանում ամերիկյան մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելուն։
«Նախևառաջ, սա հարված է հայկական շահերին, քանի որ նման հզորության ԱԷԿ մոդուլները կոմպակտ են, շատ թանկ արժեն և, սովորաբար, օգտագործվում են հեռավոր շրջաններում, որտեղ հնարավոր չէ կառուցել լիարժեք ատոմակայան։ Գուցե նկատած կլինեք, որ ԱՄՆ-ում դրանք չեն օգտագործվում հենց թանկ արժողության պատճառով։ Իմ կարծիքով, Հայաստանին առաջարկել են մի տեսակ «սպիտակ փիղ», որը սպասարկելը շատ դժվար և շատ թանկ կլինի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի շահերին՝ դժվար է ասել՝ դրանք խախտվե՞լ են, թե ոչ։
Ռուսաստանը շատ լավ տեսնում է բոլոր առաջարկները, որոնք գալիս են արևմտյան երկրներից՝ այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Ցավոք, պետք է ասեմ, Լավրովը վերջին հարցազրույցներում դրանք գնահատել է բավական կոշտ ձևով։ Ռուսաստանը տեսնում է, որ, ցավոք, այս նախաձեռնությունները ամբողջովին չեն համընկնում այն երկրների շահերի հետ, որոնք դրանք ընդունում են ու կարծում են, թե դա լավ բան է»,- նշել է փորձագետը։