Հայաստանին և Ադրբեջանին կոչ եմ անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
13 Փետրվարի 2024, 16:03
Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով: Այս մասին X-ում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
«Կոչ եմ անում երկու կողմին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բուրիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել էր 4 զոհի և վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
Զոհվածներն են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։