Հայաստանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. Բայրամով

24 Սեպտեմբերի 2024, 13:30

Քաղաքականություն

Բաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը:

Խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է»,- նշել է նա: