Հայաստանին պետք է ուժեղ ղեկավար, լուրջ ղեկավար. Նարեկ Կարապետյան
12 Փետրվարի 2026, 14:17
Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ , իսկ ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Այսօր մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվե՞լ, թե՞ գործել, մնա՞լ, թե գնալ ավելի ապահով տեղ։ 8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում։ Ասում է՝ ինձ տվեք երրորդ շանս։ Երբ նրան տվեցինք առաջին շանսը, նա կորցրեց Արցախի 75 տոկոսը, կազմաքանդեց և թուլացրեց բանակը, զավթեց դատարանները։ Երկրորդ շանսի դեպքում վերջնականապես Արցախը կործանեց»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում Հայաստանին պետք է ուժեղ և լուրջ ղեկավար։