Հայաստանին սպասվում է Սիրիայի ճակատագիրը․ Գառնիկ Դավթյան
10 Հունվարի 2025, 22:30
Ալիևը սկսել է Հայաստանը բռնաբարելու վերջին փուլը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Ակնհայտ է, որ Ալիևի կողմից կա մի գերագույն նպատակ։ Իրենց քարոզչական թեզերից մեկում եմ նկատել, որ Ալիևը սկսել է Հայաստանը բռնաբարելու վերջին փուլը։ Բնականաբար, սա առաջին հերթին քաղաքական ու ռազմական նպատակներով է մեկնաբանվում։
Մենք ինչքան էլ խոսենք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, այնուամենայնիվ, առաջնահերթություն է դրված Արևմտյան Ադրբեջանի մասով ու նշված է, որ Հայաստանում պետք է անպայման բնակվեն առնվազն 300 հազար ադրբեջանցիներ»,- ասել է Դավթյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանին սպասվում է Սիրիայի ճակատագիրը, Թուրքիայի ձեռագիրը երկու պետության դեպքում էլ նույնն է։
«Հայաստանը բռնաբարելը այսպես կարելի է մեկնաբանել․ Հայաստանում լինեն տարբեր տեռորիստական խմբավորումների անդամներ, այսինքն՝ այն նույն պրոյեկտը, ինչ Թուրքիան արեց Սիրիայում, հիմա կանի Հայաստանում։ Նույն ձեռագիրն է։ ՀՀ ղեկավարությունը ոչ միայն իր սեփական ժողովրդի դժբախտության, պարտության, նվաստացման հիման վրա է ծառայում Ալիևին, այլև սեփական իշխանությունը պահելու հիմքով է ամեն ինչ կատարում, որ հավերժ մնան ՀՀ զավթած իշխանության ղեկավարներ։
Ադրբեջանական կողմում կա մեկ նպատակ՝ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը որպես ձևակերպում, որպես առանձին պետություն առհասարակ գոյություն չունենա»,- եզրափակել է Գառնիկ Դավթյանը։