Հայաստանին տրվել են հրահանգներ.Ալեքսանդր Ասաֆովը՝ ՇՀԿ գագաթնաժողովին Երևանի չմասնակցելու մասին

06 Հուլիսի 2024, 15:40

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Alpha News-ին մեկնաբանել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը։

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական քաղաքական իսթեբլիշմենթը ջանասիրաբար ցուցադրում է արտաքին քաղաքականության եվրակենտրոն, իսկ ավելի ճիշտ՝ արևմտակենտրոն մոդելը, և, իհարկե, չնայած այն բանին, որ ՇՀԿ ձևաչափերը և դրանց համանման ԲՐԻԿՍ ձևաչափերը, նույն սեղանի շուրջ են նստեցնում այն երկրներին, որոնք բավական էական քաղաքական հակասություններ ունեն։

Այստեղ, անշուշտ, կա հռչակագիր դեպի արևմտակենտրոն աշխարհ։ Եվ, չնայած հարևանների հետ փոխգործակցության ակնհայտ անհրաժեշտությանը և հասկանալով նման արտաքին քաղաքականության հեռանկարները, այդ վեկտորը պահպանվում է (Հայաստանի կողմից)»,- կարծում է փորձագետը։

Ասաֆովի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը գործում է նեղ դրդապատճառներից ելնելով և, ընդհանուր առմամբ, իրեն ներկայացնում է որպես անպատասխանատու՝ չմտածելով դրա հետևանքների մասին։

«Կարծում եմ, որ որոշակի առաջխաղացումներ եղան այս ուղղությամբ, և միգուցե ոչ միայն առաջխաղացումներ, այլ նաև ուղղակի ուղղորդող հրահանգներ Արևմուտքից։ Բայց ամեն դեպքում, այն, ինչ կատարվում է ՀԱՊԿ-ի շուրջ` «դուրս կգամ՝ դուրս չեմ գա, կմնամ՝ չեմ մնա, իսկ եթե դուրս գամ՝ ընդմիշտ դիրքորոշմամբ, նույնիսկ քննարկման մակարդակում դա փորձ չէ ինտեգրվելու նոր աշխարհի ձևաչափերին, որոնք գերազանցում են նմանատիպ ձևաչափերը բնակչության թվով և տնտեսական չափերով:

Սա ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մարտավարական քաղաքական խնդիրներն իրականացնում է այնպես, ինչպես տեսնում է դրանք՝ ընդհանրապես չմտածելով ընդհանուր աշխարհաքաղաքական տարածության կամ ապագայի մասին։

Իհարկե, նման նեղացած հայեցակարգը նախ կհանգեցնի մեկ գաղափարական կենտրոնից տոտալ կախվածության, ինքնիշխանության կորստի, ինչպես նաեւ ապագայում որոշակի հեռանկարների փակման», — ընդգծել է քաղաքագետը։

Alpha News-ի զրուցակիցը հնարավոր է համարում, որ հայկական ղեկավարության գործողություններում անորոշությունը թելադրված է պատերազմի հետեւանքներով։

«Վերջին պատերազմի հետևանքով ստացած տրավմայից և քաղաքական և ոչ միայն քաղաքական, նաև տարածքային կորուստներից հետո, երևի թե, պետք է ժամանակ անցնի նոր իրողությունները հասկանալու համար։ Դե, երևի առկա ղեկավարությամբ սա վերանայվի»,- եզրափակել է Ալեքսանդր Ասաֆովը:

Հիմա եթերում