Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատի մեջ լրացում է նախապատրաստում՝ արցախցիների գույքային իրավունքների վերականգնման հարցով
24 Նոյեմբերի 2023, 14:09
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական չորրորդ գանգատի մեջ լրացում է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերականգնման հարցով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա ասել է, որ հայցը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։