Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ 6-րդ առաջարկը. ՀՀ ԱԳՆ

21 Նոյեմբերի 2023, 15:16

Քաղաքականություն

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

«Համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու հրապարակային հայտարարության՝ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը», — այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ «X»-ի միկրոբլոգում։

Նշվել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն։