Հայաստանն ԱՄՆ-ի կողմից օգտագործվում է պարզապես որպես «պեշկա». Ալեքսանդր Բեդրիցկի

Քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Բեդրիցկին Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պայմաններ է ստեղծում Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար:

Փորձագետի կարծիքով՝ այն ամենն, ինչ փորձում է անել ԱՄՆ-ը, բխում է ոչ թե Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների շահերից։

«Հայաստանն ունի հարևաններ և նրանցից փախչելու տեղ չկա։ Դրանք են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և, բնականաբար, Ռուսաստանը, որը նույնպես մոտ է Հայաստանին և ազդում է այս բոլոր իրավիճակների վրա, իսկ Միացյալ Նահանգները հեռու է։

Այն ամենը, ինչ փորձում է անել Միացյալ Նահանգները, բխում է ոչ թե Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների շահերից։ ԱՄՆ-ը կոշտ հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ։ Հետևաբար, դրա համար էլ Հայաստանն այս դեպքում օգտագործվում է պարզապես որպես «պեշկա»։ Նրանք ունեն Փաշինյան (Հայաստանի վարչապետ), որը կկարողանա ԱՄՆ-ին ձեռնտու որոշումներ կայացնել»,- ասել է Բեդրիցկին։

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենը սպառնում է Հայաստանին ինքնիշխանության հետագա կորստով։

«Այս դեպքում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են։ Եվ դա սպառնում է Հայաստանին ինքնիշխանության հետագա կորստով, թեկուզ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները չունի որևէ միջանցք դեպի Հայաստան, և ամեն դեպքում նրանք պարզապես ի վիճակի չեն լինի որևէ բան մատակարարել։ Տվյալ դեպքում Հայաստանը հետագայում կկորցնի իր ինքնիշխանությունը, կանցնի պետության մարգինալացում մոտավորապես նույն կերպ, ինչպես անցնում էր Ուկրաինան

յս դեպքում Հայաստանը կշարունակի կորցնել իր ինքնիշխանությունը և կենթարկվի պետության մարգինալացմանը մոտավորապես նույն կերպ, ինչպես Ուկրաինան»,- եզրափակել է Բեդրիցկին։

Հիմա եթերում