Հայաստանը ռուս զբոսաշրջիկների նախընտրելի երկրների առաջին տասնյակում է
11 Նոյեմբերի 2025, 10:50
Հայաստանը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենահայտնի ուղղությունների տասնյակում: Ընթացիկ տարվա հունվարից երկիր է այցելել Ռուսաստանի մոտ 800 հազար քաղաքացի։
Համեմատության համար հարևան Վրաստանն ընդունել է 1,2 միլիոն ռուսաստանցու, իսկ վարկանիշի առաջատարը դարձել է Թուրքիան, որը ՌԴ-ից ընդունել է 5,3 միլիոն զբոսաշրջիկ։ Ադրբեջանը չի ներառվել լավագույն տասնյակում:
Նշենք նաև, որ նոյեմբերյան տոների ընթացքում ռուսաստանցիների շրջանում ամենաշատն աճել է հետաքրքրությունը ԱՄԷ և Իտալիա ուղևորությունների նկատմամբ՝ 80%-ով։
