Հայաստանն առաջատարն է ԱՊՀ-ում հանրային սննդի հաստատությունների ծառայությունների թանկությամբ
09 Նոյեմբերի 2024, 17:00
Հայաստանում ԱՊՀ երկրների շարքում գրանցվել են հանրային սննդի հաստատությունների ծառայությունների ամենաթանկ գները։
Այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ ըստ «Numbeo» առցանց պորտալի տվյալների, Հայաստանում միջին գնային կատեգորիայի ռեստորաններում (99 երկրների մեջ 63-րդ տեղը) երկու անձի համար նախատեսված երեք ճաշատեսակն արժեցել է միջինը 51,8 ԱՄՆ դոլար և 11,7 դոլար էժան ռեստորանում ճաշելու համար (72-րդ տեղ): Սա ամենաբարձր ցուցանիշն Է ԱՊՀ երկրների շարքում։
Աշխարհում ամենացածր գները գրանցվել են Բանգլադեշում և Պակիստանում, իսկ ամենաբարձրը՝ Շվեյցարիայում և Դանիայում։ Ռուսաստանում (32-րդ տեղ) հասարակական սննդի հաստատությունների ծառայությունների արժեքը կազմում է մոտ 30,8 ԱՄՆ դոլար (էժան ռեստորանում ճաշն արժե 7,2 դոլար):