Հայաստանն առաջադրվել է «Wanderlust Reader Travel Awards 2025»-ի երկու անվանակարգերում

06 Սեպտեմբերի 2025, 15:55

Մշակույթ

Հայաստանն առաջադրվել է «Wanderlust Reader Travel Awards 2025» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում՝ «Եվրոպայի ամենացանկալի երկիր» և «Ամենացանկալի նոր ուղղություն»։

«Reader Travel Awards» մրցանակաբաշխությունն արդեն 24-րդ անգամ կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին Լոնդոնում։ Միջոցառումը կազմակերպվում է բրիտանական առաջատար «Wanderlust» զբոսաշրջային ամսագրի կողմից, որը հայտնի է հարուստ պատմությամբ։

Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 17-ը, իսկ Հայաստանին կարելի է աջակցել հետևյալ հղումով: