Հայաստանն առաջարկում է զբոսաշրջային լայն հնարավորություններ․ Assadakah News
24 Մայիսի 2025, 22:52
«Assadakah News» պարբերականը, որը մասնագիտացած է արաբական աշխարհում Իտալիայի և Իտալիայում արաբական աշխարհի մասին տեղեկատվության տարածմամբ, իր ընթերցողներին պատմել է Հայաստանի մասին:
«Զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ անընդհատ աճում է, ինչի մասին վկայում է WizzAir ավիաընկերության նախաձեռնությունը, ըստ որի՝ աշնանը դեպի Երևան չվերթներ կկազմակերպեն։ Իսկ Հայաստանը հյուրերին առաջարկում է բազմաթիվ փառատոներ, որոնք համատեղում են ավանդույթներն ու ստեղծագործությունը»,- գրում է պարբերականը։
«Assadakah News»-ը խորհուրդ է տալիս նաև այցելել Yerevan Wine Days (հունիսի 6-8), «ՀայԲույս» հայկական խոտաբույսերի փառատոն (հունիսի 28), Կապանի միջազգային երաժշտական փառատոն (հուլիսի 4-14), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն (հուլիսի 13-20) և այլն: